Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի մոտ ֆուռը վրաններ է բեռնաթափել բողոքի ակցիայի մասնակիցների համար, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է պարբերականի Youtube-ալիքում:
Նշվում է, որ ակտիվիստներն արդեն մի քանի վրաններ են տեղադրել: Ուկրաինացիները որոշել են գիշերել վրաններում՝ Զելենսկիի գրասենյակի մոտ, առաջիկա «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովի պատճառով: Պարբերականի թղթակիցը պնդում է, որ մարդիկ շարունակում են ժամանել Բանկովայա փողոց, արդեն մոտ երկու հազար մարդ է հավաքվել: Նա նաև հայտնում է, որ ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել բեմահարթակ տեղադրել և արգելել են «Ուկրաինայի հեռուստատեսություն» մակագրությամբ ֆուռի մուտքը հրապարակ:
Ավելի վաղ ուկրաինացիները եկել էին Մայդան՝ «Կարմիր գծեր Զելենսկիի համար» ակցիայի շրջանակներում, ի թիվս այլ բաների, նրանք նախագահից պահանջում էին փոխզիջումների չգնալ Ուկրաինայի միասնության հարցում: