Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ վարչական դատարանում քննվում են գործեր ընդդեմ ԱԱԾ-ի. հայցվորը պնդում է՝ ԱԱԾ-ն ճնշում է գործադրում դատարանի վրա

Ինչպես տեղեկանում ենք «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից՝ ներկայումս ՀՀ վարչական դատարանում քննվում են վարչական գործեր ընդդեմ Ազգային անվտանգության նախկին ղեկավարների ընդունած վարչական ակտերի, ինչը հետհեղափոխական Հայաստանում բացառիկ երևույթ է: Բացառիկ է այնքանով, որ նախկին իշխանությունների ապօրինի որոշումները փաստացի պաշտպանվել են նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։

Եվ այսպես, Արթուր Վանեցյանը ոչ միայն պաշտպանել է նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների ընդունած որոշումները, ինչը նրա հրաժարականից հետո և հրաժարականի պատճառներից հետո արդեն կարելի է տրամաբանական համարել, այլ նաև բիրտ կերպով մինչև վերջերս փորձել է ճնշում գործադրել դատարանների վրա այդ գործերը քննության չառնելու համար։ Ուշագրավ է, որ այդ գործելակերպը շարունակվում է իր ընկերոջ՝ ԱԱԾ ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի կողմից, որը շարունակում է իր ընկերոջ կիսատ թողած գործը:

Մեզ հաջողվեց զրուցել Վարչական դատարան հայց ներկայացրած անձանցից մեկի՝ Գևորգ Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հայցը վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ապօրինի հրամանին, որը ինքը ներկայումս վիճարկում է Վարչական դատարանում և հուսով է, որ կհասնի արդարության։
Նշված ակտը վերաբերում է նախկին իշխանություններին բնորոշ ակնհայտ ապօրինի որոշմանը, որը կայացվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանի միջնորդությամբ։ Ակտը վերաբերում է Խաչատրյանին ապօրինի կերպով ծառայությունից արձակելուն՝ աշխատանքից հեռացնելուն։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից դատարանի վրա ճնշումներին, Խաչատրյանը հայտնեց, որ իր գործով ԱԱԾ-ն ունի խիստ հակառակ դիրքորոշումը, և դրանից ելնելով՝ ամեն կերպ փորձում են այս գործը իրենց համար բարենպաստ ավարտել, ինչից էլ կարելի է ենթադրել, որ դատարանների վրա ճնշումը իրավապահ մարմնի կողմից առկա է։ «Սակայն զարմանալու բան չկա, քանի որ նախկին ղեկավարը և նրա կամակատարները գործել են հին ռեժիմին բնորոշ կերպով, և որևէ բարեվարքության փոփոխություն չի եղել այդ կառույցում մինչ օրս, ինչը նաև հաստատվեց վերջերս փաստաբանական համայնքի հանդեպ թույլ տրված ապօրինությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն այդքանով չէր բավարարվել։ Մի քանի ամիս առաջ՝ ամռանը, ՀՔԾ-ում ԱԱԾ-ի կողմից իր վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվել պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ, սակայն գործը այնքան շինծու է եղել, որ տրամաբանական ավարտին չի էլ հասել։ «Գործն այնքան ջուր էր, որ քննիչը կարճեց այն։ Բոլորն էլ հասկացան, որ ԱԱԾ-ի կողմից կարված այդ քրեական գործը շինծու էր և մտացածին։ Իրենք այնքան էին խորացել, որ անգամ ապօրինի կերպով գաղտնալսել էին ինձ, բայց դա էլ իրենց չօգնեց և, ինչպես նշեցի, գործը կարճվեց»,- ասաց Խաչատրյանը։ Վերջինս հավելեց, որ ներկայումս վարչական գործը գտնվում է Վերաքննիչ վարչական դատարանում, դատավոր Արթուր Առաքելյանի վարույթում, այն պատճառով, որ ԱԱԾ-ն վիճարկում է Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի կայացրած արդարացի որոշումը, որով բավարարվել է ժամկետի բացթողնման միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Կարապետ Դավթյանի անունը հիշատակվում է ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ հենց նա է հրամայել ոչնչացնել այդ փաստաթղթերը: Դավթյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թվականի մայիսի 29-ին։ «Նմանատիպ գործերը փորձություն են դատական համակարգին իսկապես արդարադատություն իրականացնելու իրենց սրբազան առաքելության ընթացքում արդարամիտ և անկախ լինելը ապացուցելու համար, քանի որ միայն անկախ դատարանը կարող է արդարադատություն իրականացնել, իսկ ճնշումները դատարանների նկատմամբ պետք է վերանան։ Երկրորդ կարծիք չկա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում