Նորմանդայի ձևաչափով գագաթնաժողովին ընդառաջ ընդդիմության ցույցի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարվածել են ձվերով: Դեպքի տեսագրությունը հայտնվել է սոցիալական ցանցերում:
Պորոշենկոն ներկաների առջև հանդես է եկել ելույթով, որից հետո երգչախումբը հայտնվել է բեմում և կատարել մի քանի կոմպոզիցիաներ։
Ազգային օրհներգի վերջին ակորդներին նախկին նախագահը մոտոցել է խոսափողի մոտ և բղավել «Փառք Ուկրաինային»: Մի քանի վայրկյան անց հավաքվածների մոտից ձվեր են նետվել դեպի Պորոշենկոն: Դրանցից մեկը դիպել է քաղաքական գործչի կնոջը, իսկ մյուսը բռնել է Ռադայի պատգամավոր Եվրոպական համերաշխություն կուսակցության անդամ Ահթեմ Չիգոզը: Դրանից հետո նախկին նախագահը պահանջել է կանգնեցնել անհայտին, ով բեմ ձվեր էր նետում:
«Ապա, բռնեք նրան»,- ասել է Պորոշենկոն խոսափողի մեջ: