Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Սերժը փրկե՞ց Նիկոլին․ «հիբրիդային պատերազմի» նոր բանաձևը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադաառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, բրատիսլավյան բանակցությունների արդյունքներին, բառացիորեն ասել է․ «Սերժը փրկեց Նիկոլին: Այս մեկ ու կես տարվա ընթացքում Փաշինյան- Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան- Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան- Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակից»:

Բովանդակային հարթության վրա Աշոտյանի ասածը որևէ քննադատության չի ենթարկվում՝ նույնիսկ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը, ինչպես և՝ արտաքին քաղաքականությունն՝ առհասարակ, դժվար է կոնցեպտուալ համարելը։ Անգամ այս պարագայում, ներկաների քաղաքականության հակասականության համատեքստում դժվար է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան քաղաքականությունն էտալոնային կամ հաջողված համարելը։ Ի վերջո, Սերժ Սարգսյանի քաղաքականության «ձեռքբերումը» եղել է Քառօրյա պատերազմը ու նաև այն անատամ մարտավարությունը, որ բոլոր տեսակի զիջումներին պատրաստ իշխանությունը հույսը դրել է Ալիևի մաքսիմալիզմի ու դրա հետևանքով՝ կարգավորման տարբերակների վիժեցման վրա։ Այս համատեքստում առնվազն ծիծաղելի է, երբ նախկին համակարգի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են պարտվողականության կամ նրա քաղաքականության ձախողման մեջ։

Սակայն Աշոտյանի խնդիրը ոչ այնքան Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականության «մերկացումն» է, որքան՝ «Սերժը փրկեց Նիկոլին» արտահայտությունը տիրաժավորելը, ընդ որում՝ բոլոր հնարավոր առիթներով։ Եթե ուշադիր հետևենք սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, ապա կնկատենք, որ հին համակարգի հետ ասոցացվող օգտատերերն այս արտահայտությունը կրկնում են հնարավոր բոլոր առիթներով։

Ըստ էության, գործ ունենք նախկինների վարած «հիբրիդային պատերազմի» նոր դրսևորման հետ, որն ընթանում է հենց «Սերժը փրկեց Նիկոլին» նշանաբանով։ Նախկին իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի օբյեկտիվ անկումը որևէ կերպ չի բարելավում իրենց դիրքերը, այլ խոսքով՝ մեր հասարակությունը բավականին իմաստուն է ու կարողանում է տարանջատել հեղափոխությունն իշխանությունից։ Այս պարագայում նախկիններին մնում է՝ թիրախավորել ոչ այնքան Փաշինյանին կամ նրա թիմին, որքան՝ հեղափոխությանը։

Հենց այս հարցում է, որ «հիբրիդային պատերազմի» սիրահարներին «օգնության» է հասնում Սերժ Սարգսյանը։ Երբ հասարակությունը պարբերաբար լսում է «Սերժը փրկեց Նիկոլին» արտահայտությունը, նրա մոտ ակամայից զարգանում է դավադրական մի վարկած, ըստ որի՝ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իրադաձություններն ոչ թե հեղափոխություն էին, այլ ընդամենը՝ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած ստվերային պայմանավորվածության հետևանք։

Գործող իշխանությունները բնավ էլ չպետք է թերագնահատեն նախկինների հակաքարոզչության կամ «հիբրիդային պատերազմի» հետևանքները, մանավանդ, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն այնքան «թույլիկ» էր, որ միանշանակ գնահատականի չարժանացավ հասարակության կողմից։ Սերժ Սարգսանի հանցանքի «գինը» չի կարող լինել ընդամենը մեկ միլիոն դոլար, ու շատերը տարակուսում են, թե ինչո՞ւ է Նիկոլը «փրկում» Սերժին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում