Tuesday, 19 03 2024
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

HSBC բանկի վրա ավազակային հարձակում գործած ու երկու մարդու սպանած գնդապետի գործով նոր զարգացումներ են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով Ճանապարհային ոստիկանության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, Դանիել Դանիելյանը դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:

Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է բանկի մասնաճյուղում ծառայողական գործունեություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից Դանիել Դանիելյանը պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:

Չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:

Մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:

Նա իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և առանձնապես խոշոր չափերի ողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, Դանիել Դանիելյանի պահանջով լցրել է վերջինիս կողմից տրամադրված ուսապարկի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան: Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին:

Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ կրակոցներ չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:

Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Գործով դատակոչված է 36 վկա:

Դատական այս նիստին դատարանը հարցաքննեց HSBC բանկի մի քանի աշխատակից-վկաների:

Վկաներ Վահագն Ղ.-ն և Արթուր Հ.-ն բանկի վրա հարձակման մասին իմանալով՝ ևս մի քանի աշխատակիցների հետ հարձակվողի համար ոչ տեսանելի ճանապարհով իջել էին նկուղ, այնտեղ թաքնվել ու սպասել էին հարձակման ավարտին:

Վահագն Ղ.-ն հայտնեց, որ հարձակման պահին գտնվել է դրամարկղում՝ դա սովորական աշխատանքային օր էր:

Հանկարծ կրակոց է լսվել, միացել է «սիգնալիզացիան», բոլորը խառնվել են իրար: Վկան հարձակվողին տեսել է շատ աղոտ և անմիջապես մի քանի հոգու հետ իջել է նկուղ: Հարձակման սկզբում բանկում աղմուկ ու իրարանցում է սկսվել, վկան հիշեց, որ մարդիկ գոռում էին. «Կրակում են, կրակում են»:

Նկուղում գտնվելու ընթացքում վկան լսել էր բանկի մաքրուհու գոռոցը:

Նկուղից դուրս գալով՝ վկան ու նրա հետ նկուղում թաքնվածները տեսել են անվտանգության աշխատող Խաչիկին՝ անշարժ ընկած:

Վկա Արթուր Հ.-ն հարձակման պահին գտնվել է կանխիկ գործարքների բաժնում, որը ապակիով առանձնացված է սպասարկման բաժնից: Վկան տեսել է, որ ինչ-որ մեկը կրակոց է արձակել առաստաղին, վերևից ինչ-որ բան է ընկել: Կրակողի դեմքը, ըստ վկայի՝ կարծես փակ էր, իսկ հրացանը երկար էր:

Արթուրը մի քանի գործընկերների հետ իջելէ նկուղ, այնտեղ գտնվելու ընթացքում վկան ևս մի կրակոց է լսել:

Սպասել են մոտ տասը րոպե, հետո դուրս են եկել: Տեսել են անվտանգության աշխատող Խաչիկին՝ անշարժ ընկած: Անվտանգության մյուս աշխատողը վիրավոր էր: Հարձակվողն արդեն հեռացել էր: Ոստիկանների պահանջով բոլորը դուրս են եկել մասնաճյուղից: Մասնաճյուղի կառավարչի հանձնարարությամբ Արթուր Հ.-ն գործընկերոջ հետ գնացել է մայթին թափված փողերի մոտ և մնացել է՝ մինչև փողերը կհավաքեին փողոցից:

Հարձակվողի փախուստը վկան չի տեսել: Համացանցով դիտած տեսանյութերն ու իրականում տեսած կադրերը ժամանակի ընթացքում խառնվել են, վկան արդեն դժվարանում էր տարբերակել՝ ի՞նչն էր անձամբ տեսել, ի՞նչն էր տեսել տեսանյութերում:

Վկա Զելիմ Ս.-ն բանկի՝ հարձակման ենթարկված մասնաճյուղի կառավարիչն էր: Դեպքից առաջ նա մասնաճյուղից դուրս էր եկել՝ ընդմիջման: Մի քանի րոպե անց նրան զանգել ու ասել են, որ մասնաճյուղում կրակում են: Զելիմ Ս.-ն վազելով վերադարձել է բանկ, բայց դրսում հավաքվածները չեն թողել, որ ներս մտնի, ասել են՝ ներսում կրակում են: Դրսում հավաքված էր մասնաճյուղի աշխատողների մի մասը: Կառավարիչը նրանց սկսել է տեղավորել հարևան բանկում ու վարսավիրանոցում, որ ապահով լինեն: Ինքը վերադարձել է մասնաճյուղի մուտքի մոտ, այդ ընթացքում հարձակվողն արդեն դուրս էր եկել բանկից:

Զելիմ Ս.-ն ներս է մտել, սկսել է փնտրել մյուս աշխատողներին: Նա տեսել է աստիճաններին ընկած անվտանգության աշխատող Խաչիկին, որն ընկած էր՝ դեմքով դեպի ներքև: Զելիմ Ս.-ն փորձել է բարձրացնել նրան, հասկացել է՝ նա արդեն մահացած էր: Բանկում գտնվող ոստիկանները չեն զգուշացրել, որ ոչինչ տեղաշարժել չի կարելի: Զելիմ Ս.-ն ինչ-որ մեկի օգնությամբ տեղաշարժել է սպանվածի մարմինը և տեսել է, որ նա վնասվածք ունի սրտի շրջանում:

Կառավարիչը տեսել է նաև վնասվածք ստացած երկրորդ անվտանգության աշխատողին՝ Արամին:

Այնուհետև դուրս է եկել, մուտքի մոտ տեսել է մասնաճյուղի մնացած աշխատողիներին՝ նրանց, ովքեր կարողացել էին թաքնվել ներսում և ուշացումով էին դուրս եկել: Պարզելով, որ մասնաճյուղի մյուս աշխատողներից ոչ ոք չի վնասվել, կառավարիչը զբաղվել է այլ հարցերով: Այդ ընթացքում փողոցում թափված փողերը հավաքվել, տարվել են բանկ, ոստիկանների հսկողությամբ կառավարիչն ու մի աշխատող հաշվել են փողը: Աշխատել են մինչև ժամը 21-22-ը: Փողը հաշվելու ընթացքում բանկում գտնվող ոստիկանների խոսակցություններից վկան իմացել է, որ վիրավոր ոստիկանը հիվանդանոցում մահացել է: Քիչ անց իմացել է նաև, որ մասնաճյուղի վրա հարձակվածը ոստիկանության գնդապետ է եղել: Հարձակման պահին ներկա գտնված աշխատողներից վկան իմացել է, որ զինված տղամարդը մտնելով բանկ ու կրակոց արձակելով՝ պահանջել էր կես միլիոն դոլար…

Դատական այս նիստին հրավիրված վկաներից Էլեն Մ.-ից դիմում էր ստացվել: Վկան նշել էր՝ «հղիության կարգավիճակի հետ կապված՝ չեմ կարող ներկայանալ դատարան…»: Նա խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ու նախորդ դատարանի կողմից քննության ընթացքում իր տված ցուցմունքը: Դիմումին կցված էր տեղեկանք, որ կինը բուժհաստատությունում այս տարվա սեպտեմբերից հաշվառված է որպես հղի:

Մեղադրող դատախազը միջնորդեց այդ դիմումի քննարկումը հետաձգել, դրան անդրադառնալ բոլոր վկաների հարցաքննություններից հետո:

Դատարանը հետաձգեց դիմումի քննարկումը:

Դատարանին էր դիմել տուժող Խաչիկ Գալստյանի իրավահաջորդը՝ Արմեն Գալստյանը՝ խնդրելով իրեն տրամադրել նախորդ դատարանի քննության ընթացքում հրապարակված ու հետազոտված, քրեական գործում առկա այն փաստաթղթի պատճենը, համաձայն որի՝ մեկուսարանում գտնվող Դանիել Դանիելյանի արյան ու մեզի նմուշները փորձաքննության տարվելու ճանապարհին… փոխվել էին այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» կողմից՝ «անձնական խնդիրների» հետ կապված… Հիշեցնենք նաև, որ փոխված նմուշներում հայտնաբերվել էին թմրամիջոցների հետքեր: Դանիել Դանիելյանը աղմկել, կրկնակի փորձաքննություն էր պահանջել, որի կատարումից հետո պարզվել էր, որ իրականում նրա օրգանիզմում թմրամիջոցների հետքեր չկան…

Գործով մեղադրող դատախազը դատարանին հայտնեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ հանրապետության դատախազություն՝ ընդունելության էր գնացել տուժողի իրավահաջորդ Արմեն Գալստյանը, նա պահանջել էր հիշյալ փաստաթղթի պատճենը: Արմեն Գալստյանին պատասխանել էր հենց գործով մեղադրող դատախազը. պատասխանել էր, որ գործը քննվում է դատարանում, պահանջվող փաստաթուղթը գտնվում է քրեական գործում, տուժողի իրավահաջորդը, որպես դատավարության կողմ, այդ փաստաթուղթը կարող է ստանալ դատարանից:

Տուժողի իրավահաջորդն էլ դիմել էր դատարանին…

Դատական նիստի ավարտին հայտարարություն եղավ, որ ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանի պայմանագիրը հանրային պաշտպանի գրասենյակը դադարեցնում է այս տարվա դեկտեմբերի 30-ին, հետևաբար՝ ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար գրասենյակը նշանակելու է և հաջորդ դատական նիստին դատարան է ուղարկելու մեկ այլ փաստաբանի: Այս գործով նախկին նախագահող դատավորի՝ Տաթևիկ Գրիգորյանի փոփոխությունից հետո գործի՝ համարյա ավարտին հասած քննությունը սկսվել է նորից: Հիմա էլ ամբաստանյալի շահերի պաշտպանը կփոխվի, այսինքն՝ ժամանակ հարկավոր կլինի, որ նոր պաշտպանը ծանոթանա ծավալուն գործի նյութերին: Այս գործի «ճակատագիրն» է, երևի՝ անընդհատ խոչընդոտների ու ձգձգումների հանդիպելը…

Դատական հաջորդ նիստի օր չնշանակվեց, նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով՝ մինչև պարզ կլինի, թե ով է նշանակվելու որպես ամբաստանյալի շահերի պաշտպան, և ինչքան ժամանակ է հարկավոր լինելու նոր պաշտպանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի նշանակված նիստը այդ պատճառով դատարանը ստիպված չլինի հետաձգել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում