Բելառուսի իշխանությունները որոշել են հատուկ նշանակության ուժեր բերել Մինսկում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Այդ մասին հայտնում է «Նաշա Նիվա»-ն:
Հրապարակման համաձայն՝ հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է ինտեգրացիայի դեմ բողոքող ցուցարարների խումբը։ Վարորդները ազդանշան են տալիս նրանց՝ ի նշան համերաշխության:
Դեկտեմբերի 8-ին Բելառուսի մայրաքաղաքում վերսկսվել է ինքնաբուխ հանրահավաք՝ ընդդեմ Ռուսաստանի հետ Բելառուսի ինտեգրացիային: Մարդիկ բղավում են այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Դուրս եկեք», «Միացեք», «Կեցցե Բելառուսը», «Ոչ մի դաշինք կայսերական Ռուսաստանի հետ» և «Անկախություն»: