Այսօր առավոտյան Պոլսում պատրիարքական ընտրության 2-րդ փուլն է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11-ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի՝ Ստամբուլում ընտրություններին հետևող թղթակիցը։
Ստամբուլի յուրաքանչյուր հայկական եկեղեցի այսօր վերածվել է ընտրտատեղամասի, որոնց կից շենքում էլ ընթանում է ընտրությունը։ Այս պահին բավականին մարդաշատ է ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցին։ Հենց այս ընտրատեղամասում է քվեարկելու Արամ սրբազան Աթեշյանը։
Ընտրական տեղամասերը բացվել են դեկտեմբերի 8-ի առավոտյան։