Սանկտ Պետերբուրգի մի բնակիչ, որ երկու ռուբլի արժողությամբ 2016-ի մետաղադրամը վաճառքի է հանել երկու միլիարդով, պատմել է, թե ինչպես է ձեռք բերել մետաղադրամը:
Տղամարդու խոսքով՝ նա ստացել է մետաղադրամը սվորական խանութում մանրադրամի փախարեն։
«Իրավիճակն այն է, որ մետաղադրամը իմ սեփականությունն է: Ես վաստակել եմ այդ գումարը, ինձ տվել են այն որպես մանրադրամ: Ամեն ինչ շատ պարզ է», – ասել է վաճառողը REN հեռուստաընկերության մեկնաբանության մեջ:
Տղամարդը նշել է, որ ինքը «ոչ մեկին չի պարտադրում» գնել իր վաճառքի հանված օրինակը և նշել, որ մետաղադրամը հետաքրքրություն կներկայացնի «ոչ բոլոր կոլեկցիոներների համար»: