Ստենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծերացումը տեղի է ունենում մի քանի փուլով՝ հայտնում է Nature Medicine կայքը:
Մասնագետները ուսումնասիրել են 18-ից 95 տարեկան 4263 մարդու պլազմային սպիտակուցները և դրանց կառուցվածքում հայտնաբերել են ոչ գծային փոփոխություններ` կախված փորձարկվողների տարիքից:
Հետազոտողները եզրակացրել են, որ արյան պլազմայի սպիտակուցների հիմնական փոփոխությունները պայմանականորեն տեղի են ունենում երեք փուլով ՝ 34, 60 և 78 տարեկան հասակում:
Նշվում է, որ հայտնագործությունը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարելու տարիքային հիվանդությունների դեմ: