Ամերիկյան Մայամի քաղաքը դարձել է աշխարհի ամենազբոսաշրջային քաղաքը՝ 1,6 հազար ուղևոր յուրաքանչյուր100 բնակչի հաշվով: Այս մասին գրում է Daily Mail- ը:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լաս Վեգասը, որտեղ քաղաքի 993 հյուրերին բաժին է ընկնում 100 տեղացի: Առաջատարների ցանկը եզրափակում է Դուբայը, որտեղ այդ հարաբերակցությունը վեցը մեկին է:
Բրիտանական քաղաքների շարքում առաջատարն է Էդինբուրգը` 445 զբոսաշրջիկ յուրաքանչյուր 100 տեղացի բնակչի հաշվով: Լոնդոնը 14-րդ տեղում է, գրեթե երկուուկես անգամ ավելի այցելուներ կան, քան քաղաքային բնակիչները:
Վարկանիշում ընդգրկված են նաև Դուբլինը`100-427 հարաբերակցությամբ, Հոնկոնգը` 100-398-ը, իսկ Սան Ֆրանցիսկոն` 100-392: