Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշենք, որ համայնքներից 12-ում միայն համայնքի ղեկավարի, և 4 համայնքներում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ են: