ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հերքել է ԱՄՆ զինծառայողներին Մերձավոր Արևելք ուղարկելու մասին հաղորդագրությունը:
Կալիֆոռնիայում Դոնալդ Ռեյգանի անվան Պաշտպանության հարցերով ազգային համաժողովին Էսպերին հարցրել են՝ ճի՞շտ է արդյոք, որ նա Իրանին զսպելու համար դիտարկում է 14 հազար զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու հնարավորությունը:
«Ոչ, այդ տեղեկատվությունը կեղծ է, ես չգիտեմ՝ որտեղից է այն հայտնվել: Մենք արդեն 14 հազար մարդ ուղարկել ենք մայիսին, բայց այժմ ես չեմ ակնկալում ինչ-որ խոշոր զորքի ուղարկում տարածաշրջան»,- հայտարարել է Էսպերը: Միաժամանակ, նրա խոսքով, Պենտագոնը մշտապես գնահատում է ներկայության մակարդակը տարածաշրջանում և համապատասխանաբար վերանայում իր զինծառայողների թվաքանակը:
Հարցին՝ սպասո՞ւմ է արդյոք Էսպերը Իրանի կողմից որևէ ագրեսիվ գործողություն, նախարարը պատասխանել է. «Ես պարտադիր չեմ սպասում ինչ-որ նմանատիպ բան, բայց ես պետք է ծրագրեմ և պատրաստվեմ դրան»:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար: Իրանը դա հերքել է: Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել լրացուցիչ զինվորականների ուղարկումը Մերձավոր Արևելք՝ կապված Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ենթադրյալ հարձակման հետ: