Գերմանացի բևեռախույզների գլխուղեղի գալարների չափերը նվազել են Անտարկտիդայի կայանում 14 ամիս անցկացնելուց հետո, ասվում է բեռլինյան Charité կլինիկայի և Մաքս Պլանկի ինստիտուտի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է EurekAlert պորտալը:
Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել են գերմանական Neumayer անտարկտիկական կայանի արշավախմբի ինը մասնակիցներ՝ հինգ տղամարդ և չորս կին: Գիտնականները փորձել են պարզել, թե լիակատար մեկուսացումը, բևեռային ձմռան և անձնական տարածության բացակայության ֆոնին, ինչպես կարող է ազդել գլխուղեղի կառուցվածքի և չափերի վրա: Նրանց հատկապես հետաքրքրում էր հիպոկամպի վիճակը՝ օրգանի, որի մասերը տեղակայված են ուղեղի տարբեր կիսագնդերում, բայց կապված են միմյանց հատուկ նյարդային մանրաթելերով:
Չափումները ցույց են տվել, որ հիպոկամպի ատամնաբուժական գիրուսը, որը պատասխանատու է տարածական մտածողության և հիշողության ֆորմատավորման համար, բևեռախույզների մոտ չափերով փոքրացած է եղել:
Ծրագրի ղեկավար, դոկտոր Ալեքսանդր Ստանը, ուսումնասիրության արդյունքները կարոր է համարել, չնայած խոստովանել է, որ դրանց պետք է զգուշությամբ վերաբերվել փորձի մասնակիցների սակավաթիվ լինելու պատճառով: