2020 թվականի նոյեմբերին ակնկալվում է, որ իտալական էսպրեսսո սուրճը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող մարդկության ոչ նյութական ժառանգության օբյեկտների ցանկում:
Ճանաչման գործընթացը սկսվել է 2016-ի մարտին և խթանվել է ավանդական իտալական էսպրեսոյի պաշտպանության կոնսորցիումի կողմից:
Այսօր երկրում գործում են սուրճի հատիկների բովման ավելի քան 800 ձեռնարկություններ:
Իտալիայում մեկ շնչի հաշվով սուրճի տարեկան սպառումը 2018-ին կազմել է 5.9 կգ՝ տարեկան աճելով 5.3%-ով, հայտնում է Italia-ru-ն:
Սպառման առումով սուրճը ջրից հետո աշխարհում երկրորդ ըմպելիքն է: Եվրոպայում սուրճի սպառման առաջատար երկիրը, այնուամենայնիվ, ոչ թե Իտալիան է կամ Ֆրանսիան, այլ Ֆինլանդիան: