Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Նախարար Մնացականյանը Բրատիսլավայում հստակ ամրագրեց Հայաստանի «կարմիր գծերը»

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի շարք առանցքային հարցերի։ Նախարարի ելույթը մի կողմից հստակ պատասխան էր նախօրեին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին, որտեղ արտահայտված էր հակամարտության կարգավորման վերաբերյալ Բաքվի առավելապաշտական տեսլականը, մյուս կողմից՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հստակ արձանագրում էր՝ տեղ-տեղ բավական կոշտ ձևակերպումներով։

Անդրադառնանք ԱԳ նախարարի մատնանշած դրույթներին։

Առաջին, շեշտադրվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սա հստակ մեսիջ է՝ ուղղված ինչպես Ադրբեջանին, որը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, այնպես էլ միջազգային հանրությանը՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։

Երկրորդ կետով, ըստ էության, շեշտադրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի կարևորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այն բնութագրվում է որպես կարգավորման հիմնարար սկզբունք և հիմք։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը պնդում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ արցախցիների ինքնորոշումը Ադրբեջանը պատկերացնում է միայն իր կազմում՝ ինքնավարության տեսքով։ ՀՀ արտգործնախարարի ելույթում այս առնչությամբ շեշտվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիքը՝ Բաքվի նման պահանջը ոչ լեգիտիմ է և անհնար: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ազատ կամարտահայտման միջոցով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, այդ թվում՝ «Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»։

Երրորդ, առաջնային է համարվում Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը չի կարող ապահովվել Ադրբեջանի կազմում և, հետևաբար, չի կարող դառնալ նաև զիջման առարկա։ Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքի ընդգծումը, որ կարգավորման արդյունքում չի կարող ստեղծվել այնպիսի իրավիճակ, որի դեպքում ևս Արցախի ժողովրդի ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգությունը կլինի հարցականի տակ (ինչպես եղել է թե 1991-94թթ., թե 2016թ.): Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքները (Շահումյան, Գետաշեն և այլն), որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, վկայում են, որ հայկական կողմի մտահոգությունները հիմնավոր են:

Չորրորդ, նախարարը ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի կողմից բարձրաձայնվող այն մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի անմիջական և լիարժեք կողմ, հատկապես բովանդակային քննարկումներում Արցախի ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ ներկայացուցիչների մասնակցությունը չափազանց կարևոր է կարգավորման գործընթացում ժողովրդի կամքի արտահայտման տեսանկյունից։

Հինգերորդ, բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է լարվածության և էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մասնավորապես՝ 1994թ. և 1995թ. զինադադարի մասին համաձայնագրերի պահպանումը, ինչպես նաև կարևորվում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը (միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, Ա. Կասպրչիկի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով)։

Վեցերորդ և յոթերորդ կետերով արտգործնախարարն անդրադառնում է Ադրբեջանի ապակառուցողականությանը։ Ընդգծվում է Ադրբեջանում ուղղորդվող հայատյացությունն, ինչը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորմանը։ Անդրադարձ է կատարվում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը, որն, ըստ էության, հաշվի է առնում հակամարտության կարգավորման առնչությամբ միայն ադրբեջանական կողմի պատկերացումները՝ անտեսելով հայկական կողմի այն մոտեցումը,  որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այսինքն՝ չնայած որոշ առանցքային և կենսական հարցերում կոշտ դիրքորոշմանը՝ Հայաստանը միևնույն ժամանակ ընդգծում է կարգավորման փոխզիջումային տարբերակը։

Զոհրաբ Մնացականյանի ելույթում առկա շեշտադրումներից կարելի է եզրակացնել հետևյալը.

– Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին:

– Հայաստանի և Արցախի համար կենսական, առանցքային նշանակություն ունեցող հարցերը (Արցախի կարգավիճակ և անվտանգություն) չեն կարող լինել փոխզիջումների առարկա:

– Հայաստանն ընդգծում է բանակցային գործընթացում, հատկապես՝ բովանդակային հարցերում՝ Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը:

– Հայաստանը հավատարիմ է նախկինում ստանձնած պարտավորությունների կյանքի կոչումը (հատկապես՝ ռիսկերի նվազեցման հարցում):

– Հայաստանը կարևորում է կողմերի միջև լարվածության թուլացումը և փոխվստահության միջավայրի ձևավորումը։

Ամփոփելով կարևոր է նշել նաև, որ ԵԱՀԿ նախարարական համաժողովը և Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանում ներքաղաքական կարևոր զարգացումների ֆոնին: Ուստի վերջին օրերի ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ում կոշտ մոտեցումներով փաստաթղթի շրջանառումը վերլուծելիս կարևոր է հաշվի առնել նաև ներքաղաքական գործոնների ազդեցությունը: Ինչ վերաբերում է այդ սադրանքներին հայկական կողմի պատասխանին, ապա այն առավել քան համաչափ էր, փաստարկված և հստակ ընդգծում էր Հայաստանի «կարմիր գծերը» կարգավորման գործընթացում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում