Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Սերժ Սարգսյանը ձեռնոց է նետում ոչ թե Փաշինյանին, այլ՝ Քոչարյանին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «օդ է և այն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան», երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Վերջինս հայտարարել է ․«Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է: Անհամբեր կսպասենք պատմության դատին, տեսնենք, թե ում նկատմամբ հարուցված գործը ապագայում կլինի կրակ կամ հուր, և ում նկատմամբ հարուցված գործը կլինի հող: Կարծում եմ, այդ հնարավորությունները մեր պատմությունն ունենալու է: Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքը արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները: Սա հետևանք է, որի ականատեսը մենք լինում ենք այս վերջին երեք օրերի ընթացքում, և այստեղ իրոք պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»:

Եթե վերանանք Աշոտյանի «փիլիսոփայական» մտավարժանքներից, ապա ստիպված ենք արձանագրել, որ նա, ըստ էության, գեներացնում է Ռոբերտ Քոչարյանի «Կոնսենսուս՝ մինուս մեկ» բանաձևը, որը պետք է իրականություն դառնար արդեն ավարտված աշնանը, սակայն մեր հասարակությունն այդպես էլ «թեժություն», համենայն դեպս՝ երկրորդ նախագահի նկարագրած սցենարով, չտեսավ։

Պարզ է՝ դա գիտակցում են նաև Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը ու չեմ կարծում՝ այնքան կտրված են իրականությունից, որ հավատան ռևանշիստական կոնսոլիդացիայի նոր բանաձի արդյունավետությանը, մանավանդ Սերժ Սարգսյանին առաջադրվել է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանք։ Այլ խոսքով՝ հասարակությունը չի կարող կոնսոլիդացվել մարդու շուրջ, որին մեկ ու կես տարի առաջ քշել է իշխանությունից, առավել ևս, որ պարզվում է՝ այդ մարդը զբաղված է եղել բացահայտ թալանով։ Թալանի ու կոռուպցիայի շուրջ կոնսոլիդացիա տեղի է ունենում բանդաներում, կազմակերպված հանցագործ միավորներում, սակայն՝ ոչ հանրային միջավայորում կամ պետության մեջ, որը ժողովրդավարական է։

Մյուս կողմից՝ Աշոտյանն առավել, քան անկեղծ է գտնվել․ նրա խոսքում որևէ բառ չկա հանրային կոնսոլիդացիայի մասին։ ՀՀԿ-ն, ինչպես իր իշխանության տարիներին, այնպես էլ հիմա՝ հասարակությանը չի համարում գործընկեր ու իր ծրագրերը կառուցում է ժողովրդի տրամադրությունները, օրակարգը շրջանցելով։

Արմեն Աշոտյանի «հականիկոլական կոնսոլիդացիան» չի տարածվում նաև խորհրդարանական ընդդիմության վրա, որովհետև թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և թե ԲՀԿ-ն հրապարակավ քանիցս հայտարարել են, որ բացառում են որևէ համագործակցություն նախկին համակարգի սեգմենտների հետ։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի պատկերացրած «կոնսոլիդացիան» վերաբերում է բացառապես նախկին համակարգի սեգմենտներին, որոնց, թերևս, նկատի ուներ նաև Քոչարյանը, երբ խոսում էր «Կոնսենսուս՝ մինուս մեկի» մասին։

Քոչարյանը՝ որպես հետհեղափոխական իշխանության հիմնական թիրախ, այդպես էլ չկարողացավ կոնսոլիդացնել հին համակարգի սեգմենտներին՝ մնալով մի քանի տասնյակ վարձկան աջակիցների հույսին։ Հիմա էլ՝ հին համակարգին կոնսոլիդացնելու փորձ է անում Սերժ Սարգսյանն ու այս իմաստով նա ձեռնոց է նետում ոչ թե Փաշինյանին, այլ՝ Քոչարյանին։

Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, որի իշխանությունը «թույլիկ» մեղադրանքով ֆորմալիազացրեց Սերժ Սարգսյանի «քաղհալածյալի» կարգավիճակը՝ «թավշյա» մեծահոգությամբ նրան թողնելով ազատության մեջ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում