Մինսկի կենտրոնում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում՝ Ռուսաստանի հետ ինտեգրման խորացման դեմ կարգախոսերով:
Ցուցարարները փողոց են դուրս եկել բելառուսական դրոշներով և «Կեցցե Բելառուսը» վանկարկումներով:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Պավել Սևերինեցը հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել չցրվել մինչև գիշեր և կրկին հավաքվել կիրակի կեսօրին:
Իսկ ավելի վաղ հարյուրավոր ցուցարարներ Անկախության պողոտայի երկայնքով կենդանի շղթա են կազմել: