Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

ՀՖՖ-ի նոր նախագահը․ բուքմեյքերների վստահ կանխատեսումը․․․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու: «Այս մասին երեկ ֆեդերացիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեցին ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Եվ այսպես դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն` ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը, և «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:

«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրության հետ կապված ցանկացած դետալ լինելու է հրապարակային»,-ասաց Նիկողոսյանը:ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու: Նշենք նաև․որ առաջիկա ընտրություններին ընդառաջ ժամանակավորապես կասեցվել են ՀՖՖ-ի անդամ 7 ՀԿ-ների անդամակցությունը։ Մասնավորապես որոշումը կայացվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի՝ երեկ կայացած հերթական նիստի ընթացքում։Կասեցվել են՝ «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, ««Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ-ների անդամակցությունը։ Արմեն Նիկողոսյանը երեկ չբացառեց, որ մինչև դեկտեմբերի 23-ը կասեցված ՀԿ-ների թիվն ավելանա։

Հիշեցնենք, որ հայկական 5 ակումբներ վերջերս հանդես էին եկել հայտարարությամբ՝ կարևորելով ՀՖՖ-ի կազմից այսպես կոչված ֆեյք ՀԿ-ների անդամության կասեցումը, ինչը կապահովի ընտրությունների թափանցիկ ընթացքը։ Հիշեցնենք, որ ֆեյք ՀԿ-ները ժամանակին ՀՖՖ-ի կազմում ընդգրկվել են նախին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ ընտրությունների ժամանակ ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Պարզագույն օրինակ «Նորացված Փյունիկ» ՖԱ- ՀԿ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանն է։ Թե ինչ է իրենից ներկայացնում «Նորացված Փյունիկը» ֆուտբոլային աշխարհում քչերին է հայտնի, իսկ ահա ընտրությունների ժամանակ այս ՀԿ-ի ձայնը կարող է ճակատագրական լինել հայկական ֆուտբոլի համար։ Հիշեցնենք, որ առաջիկա ընտրություններում Ռուբեն Հայրապետյանն ունի իր թեկնածուն, որը ֆուտբոլային աշխարհում հայտնի է սկանդալների կիզակետում հայտնվելով։ Ֆեյք ՀԿ-ների կասեցումը կարծում ենք էապես կփոխի իրավիճակը և ընտրությունները կանցնեն անհամեմատ ավելի արդար և թափանցիկ պայքարում։

Իսկ ով է հաղթողի իրական հավակնորդը։ Եթե խոսենք արժանիքներից ապա վստահաբար կարող ենք ասել, որ Արմեն Մելիքբեկյանի հաղթանակի պարագայում միայն կարելի կլինի պատկերացում կազմել մեր ֆուտբոլի վաղվա օրվա մասին։ Շուրջ մեկ տարի զբաղեցնելով ՀՖՖ-ի փոխնախագահի պաշտոնը Մելիքբեկյանը լուրջ քայլեր է կատարել, որոնց պտուղները կարող ենք քաղել մոտ ապագայում։ Մելիքբեկյանի անմիջական ջանքերով մանկապատանեկան ֆուտբոլը սկսել է առաջ գնալ Եվրոպայում հանրահայտ մասնագետների մշակված ծրագրերով։ Այս պրոցեսը ղեկավարում է հանրահայտ իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսը։ Սա իսկապես լուրջ արգումենտ է ֆուտբոլի զարգացման ծրագրում։ Կարող ենք ասել նաև, որ ֆուտբոլային աշխարհի առողջ ուժերը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում տեսնում են հենց Մելիքբեկյանին։

Դրա մասին է վկայում նաև հայկական հեղինակավոր բուքմեյքերական ընկերություններից «Վիվառոյի» կանխատեսումը առաջիկա ընտրությունների մասով։ Մասնավորապես, այս ընկերության մասնագետները հիմնական ֆավորիտ են համարում Մելիքբեկյանին, վերջինիս հաղթանակի համար սահմանելով ընդամենը 1․27 գործակից։ Խորեն Հովհաննիսյանի հաղթանակը գնահատված է 13, իսկ վերջին երրորդ թեկնածուի հաղթանակը՝ 4 գործակցով։

Ստորև ներկայացնում ենք առաջադրված գործադիր կոմիտեի թեկնածումների կազմը․

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ ՀԿ- Բագրատ Նավոյան, «Անի». Ֆուտբոլային ակումբ ՀԿ- Ալբերտ Սարգսյան, «Աչաջուր» ֆուտբոլային ակումբ ՀԿ -Գագիկ Աղբալյան, «Արագած» ֆուտբոլային ակումբ ՀԿ. Հրաչիկ Աղաբեկյան, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ բաց բաժնետիրական ընկերություն- Պողոս Գալստյան, «Արարատ»ֆուտբոլային ակումբ փակ բաժնետիրական ընկերություն- Հրաչ Յագան, «Գանձասար ֆուտբոլային ակումբ» ՀԿ -Կիմ Առաքելյան, «Դիլիջան»-ի ֆուտբոլային ակադեմիա փակ բաժնետիրական ընկերություն- Հասմիկ Ղարիբյան, «Դինամո 2000» ՀԿ- Լուսինե Բաբլոյան, «Զվարթնոց ՖԱ» ընկերություն- Էդուարդ Քալանթարյան, «Էրեբունի-Դիլիջան» ՀԿ – Տիգրան Հակոբյան, «Հայ աղջիկների առաջնայնությունը ֆուտբոլում» ՀԿ- Աննա Թադևոսյան, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ» – Արտաշես Ղազարյան, «Հայկական ֆուտբոլի Վետերանների և պատանիներ ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ- Սամվել Ղասաբօղլյան, «Սևան ՖԱ» ընկերություն- Կարեն Շաբոյան, «Նիկարմ» ընկերություն- Արմեն Նիկողոսյան, «Նոա» ՀԿ – Արթուր Սահակյան, «Նորացված Փյունիկ» ՀԿ – Մարինա Թաշչյան, «Ուրարտու» ՀԿ- Արկադի Անդրեասյան, «Հանրապետական մարզադաշտ» – Ռուբեն Նազարեթյան, «Վան» ֆուտբոլային ակումբ ՀԿ -Սլավա Սարգսյան, «Վեստ Արմենիա» ՀԿ- Արմեն Շահգելդյան, ՀՖՖ Ակադեմիա փակ բաժնետիրական ընկերություն – Արեն Մկրտչյան, «Փյունիկ» ֆուտբոկային ակումբ ՀԿ – Հայկ Ղազազյան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում