Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Մեր քաղաքական դաշտը նման է «ռեալիթի շոու»-ի

Վերջին մեկուկես տարիներին հայաստանյան զարգացումները՝ ներքաղաքական, հասարակական և մի շարք ուղղություններով, բավականին լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Մի կողմից նշում են, որ վերելք է ապրել ատելության խոսքը, սոցցանցերում շատացել է հայհոյախոսությունը, մյուս կողմից նշում են, որ բավականին լուրջ դրական տեղաշարժեր կան: Ի՞նչ ունեինք երեկ և ի՞նչ ունեինք այսօր:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարեն Անտաշյանը նշեց. «Եթե այս ամեն ինչին նայենք գրականության տեսանկյունից, հեղափոխությունը կամ այդ քաղաքական-հասարակական գործընթացը, որ սկսվեց Հայաստանում, ուշադրության բոլոր բևեռները սևեռեց իր վրա և շարունակում է սևեռած պահել: Որևէ ստեղծագործություն գիրք, ֆիլմ կամ ներկայացում, դատապարտված էր անուշադրության, որովհետև կար համար մեկ հարթակը տեղեկատվություն փոխանցելու և հանրային դիսկուրս հրահրելու՝ դա վարչապետի ֆեյսբուքյան էջն էր, հետո արդեն ձևավորված կառավարության և Ազգային ժողովի նիստերը: Քիչ-քիչ սկսում է նահանջել սևեռվածությունը գերքաղաքականացվածության վրա:

Ամեն դեպքում արդեն իսկ տեղի են ունենում բաներ, որոնք գնահատականների են արժանանում հասարակության կողմից և դա հանգեցնում է միատարր սևեռվածության վերանայմանը: Արդեն կա քննարկում, կա դիսկուրս, բայց դա ոչ թե ուղղակի ժողովրդավարության դրսևորում է, ոչ թե համակարգի արդիականացմանը, օպտիմիզացմանն ուղղված անհրաժեշտ քննարկում է կողմ և դեմ կողմերի միջև, այլ հանդիսատեսի մեկնաբանություն է:

Ցավոք մեր քաղաքական դաշտը, որ այդքան մեծ ուշադրություն է սևեռել իր վրա, այսօր ավելի շատ գոյություն ունի իբրև ռեալիթի շոու, որը խնդիր ունի ուշադրություն սևեռելու և պահելու իր վրա և ընտրողներին ու հասարակության բոլոր խմբերին դիտարկելու իբրև հանդիստատես, քան թե խնդիր ունի այդ բոլոր կողմերի ներգրավմամբ ստեղծելու իրական հանրային արդյունքի գեներացիա՝ համակարգերի բարեփոխման տեսքով»:

«Կարող են փոխվել քաղաքական հարաբերությունները կամ քաղաքականության մասնակիցները, բայց ընդհանուր առմամբ մարդկանց կյանքը կտրուկ չի փոխվում, որովհետև մտածողության փոփոխությունը դժվար գործընթաց է՝ հաճախ սերունդներ պահանջող գործընթաց»,- նշեց գրողը՝ հավելելով, որ մշակութային հեղափոխությունը հենց դա է ենթադրում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում