Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

«Հրանտ Մարգարյանի հայտարարությունը սպառնալիք է պետության դեմ․ իրավապահները պետք է, անպայման, արձագանքեն»

Արդեն  մի քանի օր է, ինչ բավականին բուռն քննարկվում է ՀՅԴ-ում տիրող իրավիճակը, նրանց ներկուսակցական խմորումներն ու հատկապես ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանի  այն արտահայտությունը, թե «մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին» ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ոչ միայն չի կոնսոլիդացրել ավանդական կուսակցության շարքերին, այլև պատճառ է դարձել, որ ՀՅԴ ղեկավարությունն, ըստ էության, ոչ կանոնադրական մեխանիզմներով լուծարի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչությունը՝ այն բանի համար, որ նա չի միացել երիտմիության  ակցիաներին։ Ավելին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։

https://www.1in.am/assets/uploads/2017/02/dgdggdgd.jpg

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ։

-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս  կբնորոշեք այս ամենը։ Արդյո՞ք նախարարի հրաժարականը հիմնավոր չհամարելու համար կարելի է որոշ անդամների արտաքսել կուսակցության շարքերից։

– Եթե նրանց մոտ ներկուսակցական ժողովրդավարություն չկա կամ իրենց անդամներից ոմանց  տարբերվող կարծիք արտահայտելու կամ ինչ-ինչ հարցերի շուրջ անհամաձայնություն հայտնելու համար պետք է մեկուսացնեն կամ արտաքսեն, ապա դա նրանց ներքին խնդիրն է, ինչ ուզում են թող անեն։ Ես այստեղ մեկ ուրիշ դիտարկում ունեմ՝ հիմա Դաշնակցությունը հանդես է գալիս շատ կոշտ արմատական դիրքերից, ինչը տարակուսանքի առիթ է։ Մասնավորապես՝  ՀՀ-ն իր նորանկախ պատմության մեջ ունեցել է  չորս առաջին դեմք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և հիմա էլ Նիկոլ Փաշինյան, սակայն միայն  Լևոն Տեր-Պետրոսյանի  ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որ լեգիտիմության հետ կապված որևէ խնդիր չունի, մինչդեռ միայն այս երկու ժամանակահատվածներում է Դաշնակցությունը դիրքավորվել որպես արմատական ընդդիմության, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ նրանք լեգիտիմության շատ լուրջ խնդիրներ ունեին, Դաշնակցությունը միանգամայն հակառակ ձևով էր իրեն պահում՝ նրանց հետ կոալիցիա էին կազմել, տարբեր հարցերում սատարում էին, նրանց հետ համագործակցում էին և այլն և այլն։ Այսինքն՝ այս փաստն ինքնին լավագույնս  խոսում է Դաշնակցության դեմքի մասին, ցույց է տալիս նրա իրական կերպարը  և  առնվազն տարօրինակ է, որ 70 % ձայն տարած իշխանության դեմ կոշտ պայքարի հայտարարություններ է անում մի ուժ, որն անգամ 4 %-ի շեմը չի հաղթահարել համապետական ընտրությունների ժամանակ։

– Իսկ Հրանտ Մարգարյանին վերագրվող  վերոնշյալ հայտարարության  առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք, ոմանք դա  նաև ահաբեկչության կոչ են համարում։

– Եթե Հրանտ Մարգարյանի կողմից իսկապես նման հայտարարություն հնչել է, ապա իրականում դա չափազանց վտանգավոր սպառնալիք է, որն ուղղված է ոչ միայն ներկայիս իշխանությունների, այլ նաև մեր պետության դեմ և հատկապես այն դեպքում, երբ հիմա կան բազում արտաքին լուրջ մարտահրավերներ։ Թեպետ 100 %-ով չեմ կարող պնդել՝  իրականում նա այդպիսի բան ասել է, թե ոչ։ Եթե ասել է, ապա, միանշանակ, դա խիստ վտանգավոր հայտարարություն է։

– Իսկ, եթե իրականությանը, այդուհանդերձ, համապատասխանում է, ապա Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ  ռիսկեր  է դա իր մեջ պարունակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե դասական իմաստով ինչ է նշանակում «պարտիզանական պայքար»։

– Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է առնվազն բացատրություններ պահանջեն Մարգարյանից, թե առավել կոնկրետ ինչ է նկատի ունեցել, ինչի մասին է խոսքը կամ մասնավորապես ինչ են նախատեսել իրականացնել։

Արդյո՞ք  որևէ քաղաքական ուժ, որն ինչ-ինչ հարցերում ունի որոշակի անհամաձայնություններ իշխանությունների հետ կամ, եթե անգամ արմատական ընդդիմադիր դաշտում է դիրքավորվել, ապա իրավունք ունի պետության նկատմամբ սպառնալից հռետորաբանություն որդեգրել՝ «պարտիզանական  հարվածներ հասցնելու» կոչեր հնչեցնել կամ նմանատիպ այդօրինակ հայտարարություններով հանդես գալ։

– Ընդդիմության ցանկացած գործունեություն  լավ է, դրական է, եթե դա բացառապես օրենքի շրջանակներում է , իսկ այս հայտարարությունը կրկնում եմ, որ օրենքի շրջանակներից դուրս է և իրավական գնահատականի պետք է արժանանա, իրավապահները պետք է, անպայման, զբաղվեն։

– Մենք քիչ առաջ խոսում էինք նաև այս իշխանությունների լեգիտիմության մասին։ Նման պարագայում  Դաշնակցությունը կարծում եք չի՞ գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այսպիսի գործելաոճն իրենց համար, արդյո՞ք դա բխում է նրանց իսկ շահերից։

– Գտնում եմ, որ Դաշնակցության այսպիսի դիրքորոշումն առավելապես հարվածում է ոչ թե իշխանություններին, այլ հենց իրենց և նրանց առանց այն էլ խիստ ցածր վարկանիշն ավելի ու ավելի  կիջնի այս ֆոնի վրա և Դաշնակցության ներսում էլ շատ լրջորեն կքննադատվի այս պահվածքը։

– Իսկ իշխանությունները պե՞տք է որևէ  ձևով արձագանքեն այս հայտարարությանը, թե՞  ոչ։

– Կարծում եմ, որ արժի արձագանքել և ենթադրում եմ, որ կարձագանքեն ու շատ էլ ճիշտ կանեն, որովհետև ինչպես արդեն ասացի՝ արտաքին մարտահրավերները շատ լուրջ են և այս իրավիճակում  այդ կարգի հայտարարություններ անելը մեր պետականության և մեր միասնության հիմքերին է հարվածում։ Այս 30 տարվա անկախության պատմության մեջ ներքաղաքական անկայունություն ստեղծելու արհեստական փորձեր տարբեր ուժերի կողմից  պարբերաբար եղել են, բայց, բարեբախտաբար, մեր  հասարակությունը տուրք չի տվել այդ բաներին և վճռական պահերին միշտ միասնական է եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում