Լուրեր
Ունենք այն, ինչ ունենք. Սպիտակի քաղաքապետը խոստանում է՝ «արդյունքները շուտով»
  • 13:20
  • 2019-12-07
  • Դիտումներ՝ *

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղետի գոտում սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարանով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ տարիներին, ռուբլիով փոխհատուցվել են: Նա տեղեկացրեց՝ այս պահին ավարտվել է պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ, մի քանի մասնավոր դեպք է մնացել, որոնք դիտարկվում են դատական կարգով:

«Սեփական տուն կորցրածների վերաբերյալ քննարկումները գնում են, թե վերջիններս որպես անօթևաններ ի՞նչ կարգավիճակ ստանան, ի՞նչ լուծումներ ստանա բնակապահովման խնդիրը, այնպես որ արվում է այդ աշխատանքը: Արդյունքները մոտ ապագայում կլինեն: Մի քանի նիստ, քննարկում եղել է, պետք է առաջարկներից ամենաօպտիմալ, հարմար տարբերակն ընտրվի»,- ասաց նա:

  • Դիտումներ՝ *