«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը մինչև 2040թ.»:
Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է, որ ներկայիս տարեկան 7 մլրդ կՎտ/ժ-ի փոխարեն, 2026թ. կարտադրվի 12 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ընդ որում՝ կառավարությունը մտադիր է 2026թ. հետո ևս շարունակել շահագործել ատոմային էլեկտրակայանը, մինչև նորի կառուցումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: