NORD WIND ընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա-Երևան-NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- նշված է հաղորդագրության մեջ: