«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա»,- խորհրդարանական ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արայիկ Հարությանյանի հրաժարականի վերաբերյալ ՀՅԴ պահանջին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանի հետ: