Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները չկատարվեն՝ հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:
«Մենք չենք հեռանա Սիրիայից, քանի դեռ չենք մաքրել ահաբեկիչներից անվտանգ գոտին»,- ավելացրել է նա:
Դիվանագետը նշել է, որ 370 հազար փախստականներ ինքնակամ վերադարձել են գրոհայիններից մաքրված տարածքներ:
Սիրիայում իրավիճակը կքննարկվի հունվարի 8-ին Ստամբուլում կայանալիք հանդիպման ժամանակ։