Լուրեր
Քննարկվում է Արցախի՝ Հայաստանին միացման հարցը
  • 20:00
  • 2019-12-06
  • Դիտումներ՝ *

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստի շրջանակում Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության մեջ ասվում է՝ նկատելի է, որ շփման գծում ու միջազգային սահմանի երկայնքով հրադադարի դեպքերը համեմատաբար քիչ են, ու որ խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվելու։

Այսպիսի շեշտադրումներով հայտարարությանը հակառակ Բաքուն ներկայացրել է նախապայմաններ, որոնք հրապարակվել էին նախօրեին։ Ի՞նչ եք կարծում՝ Բաքվին բանակցություն պետք չէ, ու այն տանում է դեպի ռազմակա՞ն լուծում․ «Առաջին լրատվական»-ի հարցին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանեց․ «Բաքուն ավելի շատ ցույց է տալիս, որ գնում է դեպի ռազմական լուծում։ Այն, ինչը որ նա այսօր ասում է՝ կապված դեպքերի հետագա զարգացման և հարցի հանգուցալուծման հետ, նորություն չի․ և՛ սպառնալիքի մասով, և՛ կոնկրետ փիլիսոփայության մասով։ Այսինքն՝ դուրս հանեք զորքերը, հանձնեք հողերը, վերադարձրեք փախստականներին, և երկրորդ հայկական պետության առկայությունը Ադրբեջանի տարածքում չպետք է լինի։ Այսինքն՝ նրանք ունեն մի դիրքորոշում, որը դիամետրալ հակառակ է մեր դիրքորոշման հետ՝ Հայաստանը չի կարող գնալ դրան»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *