Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հասարակությունը միևնույն է մտածում է՝ ինչու Մարտի մեկի հետ կապված մեղադրանք չի առաջադրվում Սերժ Սարգսյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Վերջինս մոտ մեկ ամիս առաջ տված իր կարճ ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե իրեն ձերբակալելուց ժողովուրդը կերջանկանա, ապա ինքը պատրաստ է ձերբակալվել։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս հարցն այսօր հասարակությանն առաջնային կերպով չի հուզում։ «Որովհետև կան ավելի լուրջ խնդիրներ՝ մասնավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի, աշխատատեղեր չլինելու մասին։ Հասարակությունն ուզում է առավելապես իր կենցաղային խնդիրները լուծել և ոչ թե ինչ-որ մեկին կալանավորված տեսնել։ Ի դեպ պետք է նաև նշել, որ այս ինֆորմացիան, անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից կարճ ժամանակ անց, շատ ավելի ուրիշ ձև կընկալվեր, քան հիմա։ Չմոռանանք, որ հեղափոխական էյֆորիան անցել է, ինչը ենթադրում է, որ նույն ինֆորմացիան այլ արձագանք կարող է ստանալ։ Այսինքն՝ այն ինֆորմացիան, որը կարող էր բավականին բուռն կերպով ընկալվել անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, հիմա որևէ արձագանք չի ստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ առաջին անգամ չէ, որ այս հարցը բարձրացվում է և շատ արագ մոռացվում է. «Եթե հիշում եք՝ անցած ամռանը երրորդ նախագահի ընտանիքի մերձ անդամը մի քանի հոդված գրեց, որոնցից մեկում նշել էր՝ նախկին ընդդիմությունն այսօր չի կարողանում իշխել, իսկ նախկին իշխանությունը չի կարողանում ընդդիմություն լինել։ Փաստացի առաջարկ կար՝ նորից տեղերով փոխվել։ Դրան հետևեց երրորդ նախագահի՝ արտասահմանում գտնվող եղբոր նկատմամբ 250 միլիոն դոլարի քրեական գործի հարուցումը։ Կարող ենք դա գնահատել որպես պատասխան այդ հոդվածին։ Որոշ ժամանակ առաջ նույն մարդը նորից հոդված գրեց՝ ճանապարհային քարտեզ հրապարակեց, թե ինչպես պետք է պայքարել այս վարչապետի դեմ, ասաց, որ այս իշխանությունը շուտով անկում է գրանցելու ու անսպասելի հեռանալու իշխանությունից։ Սրան հետևեց երկրորդ քրեական գործը՝ արդեն բուն երրորդ նախագահի դեմ»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ սա վարչապետի կողմից հերթական զգուշացումն է երրորդ նախագահին, որ պայմանավորվածությունները չխախտեն. «Որովհետև հասարակության մոտ բավականին լուրջ հարցեր են գալիս այդ պայմանավորվածությունների հետ կապված։ Մասնավորապես, ինչո՞ւ է երկրորդ նախագահը կալանավորվում սահմանադրական կարգի տապալման համար, մեղադրանք է առաջադրվում նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ այն ժամանակվա վարչապետը Մարտի 1-ի գործի հետ կապված որևէ կարգավիճակ չունի»։

Փորձագետի խոսքերով՝ տպավորություն կա, որ ամեն ինչ այնքան էլ ազնիվ չէ. «Ինչպես տեսնում ենք՝ երրորդ նախագահին ամբողջ Մարտի 1-ի գործի հետ կապված որևէ հոդված չի առաջադրվում ՝ հավանաբար ինչ-որ պայմանավորվածությունների դիմաց։ Փոխարենը՝ սիմվոլիկ գումարի հետ կապված գործ է առաջադրվում, որը, անկեղծ ասած, կասկածելի է, թե ինչ ընթացք կստանա։ Ի՞նչ կլինի, որ այդ վնասները փոխհատուցվեն, դրանից բխում է, որ քրեական գործը դադարեցվելո՞ւ է։ Իհարկե, հանրապետականները նշեցին, որ սա քաղաքական հետապնդում է, ինչն իմ կարծիքով՝ իրականությանը չի համապատասխանում։ Սա պարզապես երկու կողմերի միջև պայմանավորվածությունները չխախտելու չերևացող գործընթաց ենք տեսնում»։

Արմեն Բադալյանն ուշագրավ է համարում նաև նույն օրը նույն ժամերին ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալության մասին լուրի տարածումը. «Փաստորեն ստեղծվեց շատ «պատեհ» քրեական գործ երրորդ նախագահի շուրջ, բոլորը սկսեցին խոսել այդ մասին, իսկ մյուս գործը, մեծ հաշվով, լռության մատնվեց։ Այսինքն՝ մի գործով մի քանի նապաստակների փորձեցին հարվածել։ Ի դեպ, պատահական չէ, որ որոշ կայքերում գրում էին՝ տեսեք, ասում էիք՝ պայմանավորվածություններ կան, բայց սա ցույց է տալիս, որ չկա. իրականում սիմվոլիկ գումարի շուրջ քրեական գործ է, որը նորություն չէ Հայաստանի վերջին 1.5 տարվա համար, բազմաթիվ նմանատիպ գործեր կան՝ գործ է հարուցվել, փոխհատուցվել է ու գործը դադարեցվել է»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում