Cruise and Maritime Voyages ընկերության 828 ուղևոր տեղափոխող Vasco da Gama նավը խցանվել է Ավստրալիայի ափերի մոտակայքում՝ շարժիչի անսարքության պատճառով: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Նավը շարժվել է Անգլիայից և կանգառներ կատարել Պորտուգալիայում, Բարբադոսում, Մեքսիկայում և Նոր Զելանդիայում, բայց դեպի ավստրալական Ադելաիդա քաղաք տանող ճանապարհին առաջացել են տեխնիկական խնդիրներ: Ուղևորների խոսքով՝ նավը տեղում ընթացքից շեղվել է մոտ չորս ժամ, իսկ նավի վրա չի եղել էլեկտրականություն, ջուր, և զուգարանները չեն աշխատել:
Արդյունքում նավը հասել է իր նպատակակետին չորս ժամ անց: Cruise and Maritime Voyages-ի ներկայացուցիչը մեկնաբանել է միջադեպը՝ հավելելով, որ հոսանքի անջատումը նախազգուշական միջոց է եղել: