Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը:
«Հարցս վերաբերում է օլիգարխներին և այն մասնավոր անձանց, որոնք նախկինում գաղտնալսման սարքեր են ներմուժել. այդ գաղտնալսող սարքերի ճակատագիրն ի՞նչ է եղել՝ հեղափոխությունից հետո պետությունը կարողացե՞լ է այդ մարդկանց զրկել այդ սարքերից»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատասխանելով այս հարցին՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Սա, կարծում եմ, ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է»:
Ի պատասխան Արման Բաբաջանյանի մեկ այլ հարցի՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Գաղտնալսման իրավունք ունեն միայն ոստիկանությունը, ԱԱԾ-ն և ՔԿՀ-ն՝ այդ հիմնարկի ներսում. այլ մարմին այդ իրավասությունը չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում: