Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ուկրաինայի տարածքը շրջանցող «Северный поток-2» նոր գազատարի գործարկումը չի նշանակում տարանցման դադարեցում: Նրա խոսքով՝ դա տնտեսական նպատակահարմարություն հարց է:
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն կողմերը բանակցում են տարանցման շարունակման վերաբերյալ: