Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Համանախագահների հայտարարությունը. Բաքուն պետք է որոշի

Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարություն են տարածել համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Բատիստ Լեմուանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալ Ֆիլ Ռիքերը: Հայտարարությունն ընդհանուր առմամբ ձևավորված ստանդարտի մեջ է, որտեղ, սակայն, գերակշռում է բանակցային միջավայրի վստահելիությանն ուղղված խաղաղարար քայլերի աշխուժացման անհրաժեշտությունը: Մնացյալ առումներով, իհարկե, սահմանվում են ստանդարտները՝ ստատուս-քվոյի անընդունելիության, միաժամանակ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների շրջանակում գործընթացի մասին: Իհարկե, հնարավոր է վերլուծել յուրաքանչյուր բառ ու տառ, սակայն ընդհանուր առմամբ, երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների անունից տարածված հայտարարությունը խոսում է գործընթացի ներկայիս տրենդի մասին:

Այն, այսպես ասած, պարփակվում է խաղաղության նախապատրաստման տրենդի մեջ, որը խորքային առումով նշանակում է ընդհանուր լարվածության միջավայրի նվազեցում: Դա մինիմում խնդիրն է, որ ներկայումս դրված է գործընթացում: Դրված կամ առավել ևս շարադրված մաքսիմում խնդիր գործընթացը այս պահին չունի: Դա օբյեկտիվ իրավիճակ է, որովհետև, խոշոր հաշվով, որևէ այլ բան անելը անիմաստ է, քանի դեռ կա փոխադարձ լարվածության մեծ լիցք: Թեև Հայաստանում հեղափոխությունից հետո էական է լարվածության նվազման պատկերը, լիցքն այդուհանդերձ զգալի է: Իսկ այդ պայմաններում միակ առարկայական բանը, որ կարող է լինել, դա պատերազմն է: Իսկ պատերազմ ներկայումս չի ուզում ոչ ոք, անգամ Բաքուն, մի շարք պատճառներով: Բաքուն ոչ միայն չի ուզում, նաև չի կարող: Այդպիսով, մնում է քայլեր կատարել լարվածության նվազեցման ուղղությամբ, ինչն էլ հորդորում են համանախագահ երեք երկրների արտգործնախարարությունները կողմերին: Նրանք, իհարկե, խոսում են առարկայական բանակցության անցնելու անհրաժեշտության մասին, առանց ձգձգելու և առանց պայմանի, սակայն այստեղ իհարկե պետք է արձանագրել կամ դիտարկել մի բան. իսկ ինչո՞ւ է առարկայական բանակցություն ասվածը ասոցացվում զուտ կարգավորման որևէ տարբերակի, և ոչ թե, ասենք, լարվածության նվազմանն ուղղված քայլերի կամ տարբերակների շուրջ:

Ի վերջո, եթե որևէ մեկին թվում է, որ դրանք շատ ավելի դյուրին, մատչելի քայլեր ու հարցեր են՝ ինչ անել լարվածության նվազման ուղղությամբ, ապա դա մոլորություն է: Մոլորություն է այն պարզ պատճառով, որ մոտ երկու տասնամյակի ատելության քարոզի պայմաններում Բաքվի համար ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելն է չափազանց ծանր ու անհնարին, այլ նույնիսկ խոսել, որ հայերին պետք չէ ատել: Այնպես որ, այդ իրավիճակում առարկայական բանակցության անհրաժեշտություն կա նախ և առաջ հենց այդ քայլերի ուղղությամբ, թե ինչ անել Բաքվի հետ, որպեսզի լարվածության նվազման իրողությունը ստանա շատ, թե քիչ հաստատուն բնույթ, այսինքն՝ որոշակիորեն վերածվի հանրային տրամադրության Ադրբեջանում: Ի վերջո, դրա երկու տարբերակ կա՝ կամ ուժգին ռազմական հարված Ադրբեջանին որևէ ռազմական առավելության պատրանք ցրելու համար, կամ Ադրբեջանի իշխանության քայլեր սեփական ատելության քարոզի հետևանքը ցրելու համար: Բաքուն պետք է որոշի, թե որ տարբերակն է իր համար նախընտրելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում