«Ա1+»–հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել առաջիկայում հայտարարվելիք հեռուստակապուղու մրցույթին։ Լրատվամիջոցը մտադիր է հասնել նաև նրան, որ նախկինում պարտված 7 մրցույթներն ու դրանց վերաբերյալ դատարանների որոշումները դատական կարգով անօրինական ճանաչվեն։
«Ա1+» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության։ Այսօր մամուլի ասուլիսում հայտնեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։
«Սա դավաճանություն չէ, սա թշնամություն չէ։ Իրավահաջորդ կառավարությունը, որը ղեկավարում է պետությունը, պարտավոր է վերականգնել արդարությունը, ինչպես որ խոստացել է»,– ասաց Մովսեսյանը։