Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ С-400 տեսակի ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգեր գնելը քաղաքական ենթատեքստի չունի:
«Մեզ անհրաժեշտ էին հակաօդային պաշտպանության համակարգեր, մենք դիմել էինք ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բայց նրանք մերժել էին: Ստիպված ենք եղել դիմել ուրիշներին», – ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից S-400 տեսակի համակարգեր գնելու գործարքը կնքել էր 2017 թվականին: Գործարքի արժեքը կազմել է 2.5 միլիարդ դոլար: