Bild գերմանական պարբերականի հոդվածագիրը կարծում է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարող է ներգրավված լինել չեչեն դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ: Ըստ պարբերականի, այդ կերպ նա փորձել է վրեժ լուծել հոր մահվան համար:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Խանգոշվիլին, որը համարվում էր Շամիլ Բասաևի դաշնակիցը, սպանվել է Բեռլիննում օգոստոսի 23-ին՝ Կադիրովի հոր ծննդյան օրը:
Պարբերականը հիշեցնում է, որ Ախմադ Քադիրովը սպանվել է Գրոզնիում 2004 թվականի մայիսին: Սպանության պատասխանատվությունը ստանձնել էր չեչեն զինյալների առաջնորդ Շամիլ Բասաևը: