Չինաստանի կառավարությունը որոշել է պատասխան պատժամիջոցներ սահմանել երկրում աշխատող ամերիկացի դիվանագետների նկատմամբ:
«Ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից չինացի դիվանագետների նկատմամբ հոկտեմբերին սահմանած պատժամիջոցների, Չինաստանը տեղեկացրել է ԱՄՆ դեսպանատանը հայելային պատժամիջոցներ կիրառելու մասին», – հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: