Tuesday, 23 04 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

ՀՀԿ շնորհակալությունը Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանի գործն օդ է, արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին դրա համար: Սերժ Սարգսյանի գործը ներքաղաքական իրողությունների համար բավականին լակմուսային է և հանգրվանային: Այլ կերպ լինել չէր էլ կարող, հաշվի առնելով հանգամանքը, որ Սարգսյանը իշխանությունը թողնելուց հետո առանցքային ֆիգուր է, մնում է նախկին համակարգի շրջանակում: Այդ տեսանկյունից, ՀՀԿ փոխնախագահը առերևույթ հեգնելով մեղադրանքի որոշումն ու իշխանության քայլը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ կոնսոլիդացիան խորացնելու տեսանկյունից, իրականում բավականին նրբորեն ակնարկում է, որ այդ կոնսոլիդացիայի առանցքում կարող է լինել միմիայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, և ոչ մի այլ ուժ կամ դեմք նախկին իշխող համակարգից:

Արմեն Աշոտյանն ըստ էության ակնարկում է այն, ինչը ասել էր մի քանի շաբաթ առաջ՝ նախկին իշխող համակարգի շրջանակում ձևավորվող ընդդիմադիր ֆորմատների առնչությամբ: Նա հայտարարել էր, որ ոչ մի ընդդիմություն չի կարող արդյունավետ լինել առանց ՀՀԿ առանցքի: Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի հանդեպ իրավական գործընթացն ու մեղադրանքը նրան բերում է առանցք, կամ ընդգծում նրան այդ առանցքում: Այն դեպքում, երբ բավականին բաց ու ակնառու հայտեր են եղել այդ դերի համար, սկսած Ռոբերտ Քոչարյանից, որը հայտարարել է «կոնսենսուս մինսուս մեկ» բանաձևը և դրա շուրջ իշխանության դեմ մոբիլիզացիայի տրամաբանությունը:

ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը փաստորեն հայտարարում է, որ կոնսենսուս կարող է լինել, սակայն ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի շուրջ: Այստեղ նուրբ պահ է թերևս նաև այն, որ երկրորդ նախագահը կոնսենսուսային կրեդո էր փորձում դարձնել Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր պայմանավորվածության մասին նուրբ կասկածների տարածումը, առաջին հերթին նաև նախկին իշխանության շրջանակներում՝ այդպիսով բոլոր այդ շրջանակներին հենց իր շուրջ համախմբելու համար:

ՀՀԿ փոխնախագահը խոսելով մեղադրանքի և քաղաքական հետապնդման մասին, մատնացույց է անում փաստացի, որ Սարգսյանը իշխանության պակաս թիրախում չէ, քան Ռոբերտ Քոչարյանը, ըստ այդմ կասկածները Սերժ Սարգսյանի հանդեպ անհիմն են: Իհարկե Ռոբերտ Քոչարյանն այդ առումով ունի մեկ հարց-քայլ՝ ինչու՞ Սարգսյանը ձերբակալված չէ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում