Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
Իր ելույթը սկսելուց առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հեգնեց. «Կներեք, որ էսօր ջինսով եմ, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ»:
Նրա խոսքով՝ քանի որ խոսքը վերաբերում է զինվորին, պետք է սանկցիան ավելի խիստ լինի. «Այսօր ծնողն իր երեխային բանակ ճանապարհելիս ավելի շատ մտածում է ներքին վտանգների մասին, քան արտաքին»:
Մանրամասները՝ տեսանյութում: