«Նախորդ տարվա ամանորյա տոնածառը 75 հազար դոլարով ձեռք բերվեց: Այն ժամանակ բազմաթիվ շրջանակներում և հասարակության մեջ քննարկվեց այս հարցը: Հիմա ուզում եմ հասկանամ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին՝ շուրջ 750 հազար դոլար, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանի բյուջեից ամանորյա տոներին ուղղվող գումարի ավելացմանը:
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ են երկաթյա կոնստրուկցիաներով ժամանակավոր կամրջի կառուցմանը նախատեսում ուղղել ավելի քան 40 մլն դրամ, եթե բազմաթիվ չլուծված խնդիրներ կան Երևանում: