Ամանորյա ծախսերին այս հատկացումը նմանվում է այն ընտանիքներին, ովքեր կենցաղային խնդիրներ ունեն, բայց վարկ ու ապառիկ են վերցնում, որ նոր տարվա բուդն ապահովեն: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Ամանորի միջոցառումներին Երևանի համար 320 մլն դրամ նախատեսված ծախսին:
Խաժակյանն ասաց, որ տարակուսելի է, երբ խոսում ենք այս մեծ ծախսի մասին, բայց ասում ենք, որ կենցաղային ու կոմունալ խնդիր լուծելու համար մասնավոր միջոցներ պետք է ներգրավել: «Այսինքն՝ այն կարևոր պահին, երբ պետք է միջոց ներգրավենք, քաղաքային կոմունալ գույք գնենք, գնում ենք, մասնավորներից ենք դա պահանջում, բայց այս դեպքում կարող ենք Նոր տարին սեփական միջոցներով անել»,- ասաց նա: