РусГидро ընկերությունը 172 մլն ռուբլիով վաճառել է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը «Տաշիր» ընկերությանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վաճառքի պայմանագրերը ստորագրել են РусГидро-ի դուստր ձեռնարկություն Гидроинвест-ը և «Տաշիր» խմբի մեջ մտնող «Հրազդան էներգետիկ ընկերությունը»:
Պայմանագրի համաձայն՝ գնորդը ամբողջությամբ փակելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում և Ասիական զարգացման բանկում «Միջազգային էներգետիկ ընկերության» վարկերը:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերության սեփականատերը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն է: