Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
«Տիկին Զոհրաբյան, Դուք Ձեր խոսքում նշեցիք բանակային ենթամշակույթ. օդից չի այդ ենթամշակույթը: Մենք օրեր առաջ այստեղ քրեական ենթամշակույթի մասին էինք խոսում, որի վերաբերյալ ձեր խմբակցությունը շատ լուրջ վերապահություն ուներ, և պետք է արձանագրենք, որ դա այդ նույն քրեական ենթամշակույթի արտահայտությունն է բանակում»,- դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե այս նախագիծը քննարկվե՞լ է ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի հետ, եղե՞լ է աշխատանք քաղհասարակության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: