Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հակոբ Արշակյանն ընդունել է ՏՏ ոլորտի ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին:

Նա Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, հարյուրավոր հոդվածների ու գյուտերի հեղինակ, «Origami World» տեսության և «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակը:

Նախարարը ողջունել է դոկտոր Կանադեին, շնորհավորել նրան բարձր պարգևի արժանանալու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է՝ ընդունելու տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման մեջ։

Նախարարը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտի մեր երկրի առաջնահերթությունները, ծրագրերն ու նպատակները։ Նա տեղեկացրել է, որ նախարարությունն իր գործունեությունը ծավալում է էկոհամակարգի զարգացման, թվայնացման և ռազմարդյունաբերության ուղղություններով: Նախարարն անդրադարձել է ոլորտի հայ մասնագետների ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբքերումները:

Հակոբ Արշակյանը նաև նշել է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար ուսման կարևորության մասին՝ ընդգծելով, որ կրթությունն ու տաղանդը մեր երկրի էկոհամակարգի կարևորագույն մասն են կազմում. Հայաստանը չունի գազ, նավթ, սակայն ունի տաղանդներ, որոնք կարող են զարգացնել տեխնոլոգիաները։

Նախարարը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության զարգացման հայկական մոդելը։ Նա նշել է, որ դպրոցական ծրագրերում շախմատի դասեր են ուսուցանվում, գործում են ռոբոտաշինության լաբորատորիաներ, բուհերում նոր ուղղություններ են զարգանում արհեստական բանականության, բլոկչեյն, իրերի ինտերնետ, և մի շարք այլ ուղղություններով։ Կրթության որակը բարձրացնելու նպատակով ոլորտի հայտնի ընկերությունները մասնագիտական դասընթացներ են անցկացնում՝ պատրաստելով մրցունակ մասնագետներ:

Նախարարը ճապոնացի գիտնականի հետ կիսվել է նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերով, մանրամասներ ներկայացրել «Ինժեներական քաղաքի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծված ինժեներական լաբորատորիաների, ընդգծելով, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, տեխնոլոգիական ընկերությունների թիվը կտրուկ աճում է։

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել որպես մրցանակակիր իրեն ընտրելու համար, նշել, որ հիացած է և մեծ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որը ջանքեր է գործադրում՝ դառնալու տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն։

Գիտնականը նախարարի հետ կիսվել է տեխնոլոգիական կրթության Ճապոնիայի և ԱՄՆ ունեցած փորձով, մի շարք մանրամասներ ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերից, նշել, որ մեծ անհամբերությամբ է սպասում հայ ուսանողների հետ իր հանդիպմանը՝ Պոլիտեխնիկական համալսարանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում