Լուրեր
Բանակում ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը առաջարկում ենք խստացնել. Զոհրաբյան
  • 12:11
  • 2019-12-06
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր խոսքը հղեց բանակում ինքնասպանությունների պատճառով իրենց որդիներին կորցրած մայրերին. «Վիճակագրությունը ցավալի է՝ 2018թ.՝ 11 ինքնասպանություն, 2019-ին՝ այս պահի դրությամբ արդեն 10 ինքնասպանություն: Ցավալին այն է, որ թշնամու կրակից բանակում ավելի քիչ զինվոր է զոհվում»:

Նրա խոսքով՝ ինքնասպանության պատճառ է հանդիսանում զինվորի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը. «Մենք առաջարկում ենք բանակում ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը խստացնել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *