Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Վարչապետի զարմանքն անհասկանալի էր. հետհեղափոխական Հայաստանում շարունակվում են խոշտանգումները թե բանակում, թե ոստիկանությունում

Ոստիկանության բաժնում անձի խոշտանգման մասին տեսանյութի բոլոր մասնակիցների ինքնությունը բացահայտված է, նույնիսկ արդեն մեղադրյալ կա։

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց՝ երբեմն հայտարարություններ են արվում, որ հիմա էլ ոստիկանությունում խոշտանգումներ են լինում։ Հիմքեր կա՞ն նման հայտարարությունների համար, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց․ «Գիտեք, հիմքեր կան, և վարչապետը երբ հռետորական հարցեր է բարձրացնում, նրան հետո ոչ ոք փաստարկ չի բերում։ Երեկ էլ Ազգային ժողովում այդ հարցն անպատասխան մնաց, որը ենթադրում է, որ չկան։ Ես ուզում եմ բերել արտառոց մի դեպք, որը ոչ միայն խոշտանգում է, այլև խոշտանգումից հետո մարդը մահացել է։ Խոսքը Էդգար Ծատինյանի մասին է, որին ապրիլի 7-ին կանչել են ոստիկանություն՝ որպես վկա մի մահվան դեպքով։ Սակայն նրան այնտեղ խոշտանգել են և ստիպել են, որ կուլ տա թմրանյութ, որից նա այնքան է վատացել, որ տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցում նրան օգնություն չի ցուցաբերվել։ Ես նորից նայել եմ դատաբժշկական փորձաքննությունը, որտեղ այս ամենն արձանագրված է։ Այսինքն՝ ստամոքսի լվացում անգամ չեն արել, որովհետև այդ թմրանյութով տոպրակները չէին մնա ստամոքսում։ Մանրամասն նկարագրված է, թե ինչպես են խոշտանգել նրան։ Եվ դա միակ դեպքը չի, ցավոք սրտի։ Այնպես որ, չեմ կարծում, որ վարչապետը տառապում է անտեղյակության սինդրոմով»։

Իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ ասաց․ «Իսկապես, երեկ վարչապետի ելույթից հետո ինձ համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարչապետին սխալ ձևով է զեկուցվում գործերի մասին։ Ինչպես եղել է նախկինում, հիմա էլ լինում են խոշտանգման դեպքեր, սակայն դատավորները խուսափում են խոշտանգման հոդվածով մեղադրական դատական ակտեր կայացնել։ Օրինակ՝ Արմեն Աղաջանյանի մահվան դեպքի հետ կապված դիմել եմ քննիչին, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացվի, սակայն վերջինս մերժել է։ Դրանից հետո դիմել եմ գլխավոր դատախազին, որից ստացել եմ երեք տողանոց մի պատասխան, որ քննիչը ձեզ պարզաբանել է։ Բայց երբ արդեն աղմուկ է բարձրանում, ես Էրեբունու դատախազից որոշում եմ ստանում, որ ձեր միջնորդությունը հիմնավոր է, բավարարվում է, և պետք է կրկնակի փորձաքննություն նշանակվի։ Այսինքն՝ եթե այս աղմուկը չելներ, այդպես էլ այդ գործը կփակվեր»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում