Լուրեր
Մի՛ գողացեք մեր զինվորներից. ես ոչ մի լումա չեմ գողանում պետբյուջեից. Փաշինյան
  • 11:27
  • 2019-12-06
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Շարունակում է քննարկվել 2020թ. պետական բյուջեի նախագիծը:

Ինչպես նշեց Փաշինյանը՝ օտարերկրյա ուղիղ ներդրումները չեն բավարարում. «Բայց սրա հետ կապված պրոցես կա. բոլոր առումներով ՀՀ վարկանիշը աճում է. սա է բերելու օտարերկրյա ներդրում: Մենք բարձրանում ենք սանդուղքով, որն ունի 100 աստիճան: Մեզ դուր է գալիս, որ դուք ասում եք՝ 12, 24 թռեք. դուխ տվեք մեզ, և մենք կթռնենք»:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր 2019-ին տնտեսական գործունեություն են սկսել. «Կոչ եմ անում բոլորին չաշխատել առանց հաշիվ-ապրանքագրերի. պետությունից հարկ թաքցնողը գողանում է զինվորից: Մի՛ գողացեք մեր զինվորներից. ես ոչ մի լումա չեմ գողանում պետբյուջեից»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *