Լուրեր
Մենք փակել ենք մարդկանց 30-ամյա «հուսահատ» պարտքը՝ 56 մլրդ դրամ. Փաշինյան
  • 11:12
  • 2019-12-06
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Շարունակում է քննարկվել 2020թ. պետական բյուջեի նախագիծը:

«Աշխարհում երկրորդ երկիրը դուք չեք կարող գտնել. ՀՀ-ում այս սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնանկում է արձանագրվել»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը և հավելեց, որ սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում միջազգային պահուստները 2019թ. հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա՝ աճել են 19 տոկոսով. «Սա վիճակագրական ցուցանիշ չի, փող է, որ այնտեղ դրված է. կարող եք հանձնաժողով կազմել և գնալ հաշվել»:

«2019-ի պետական բյուջեն գերակատարվում է 89 մլրդ դրամով. սա էլ է կոնկրետ փող»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ իրենց կառավարությունը փակել է նախկինների-նախկինների  կուտակած՝ մարդկանց 30-ամյա «հուսահատ» պարտքը՝ 56 մլրդ դրամ. «Մենք ենք գնում նրանց մոտ և ասում՝ եղբայր, կարո՞ղ է մենք պարտք ենք ձեզ, թեև մենք չենք այդ պարտքը կուտակել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *