Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Շարունակում է քննարկվել 2020թ. պետական բյուջեի նախագիծը:
Խոսելով պաշտպանությանը տրվող գումարների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «2018-ից ի վեր՝ ներառյալ 2020-ի բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն»:
Նրա խոսքով՝ 2018-ի մայիսից ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք:
Մանրամասները՝ տեսանյութում: