Պրանկեր Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) հայտնել է, որ իրեն հաջողվել է զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով խոսակցության ձայնագրությունը:
Պրանկերի հետ զրույցում տղամարդը, որի ձայնը նման է Ուկրաինայի նախագահի ձայնին, հետաքրքրվում է զանգի պատճառների մասին: Ի պատասխան պրանկերը խնդրում է վերացնել Ուկրաինա մուտքի արգելքը: