ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում 12 հազար զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա:
Ավելի վաղ Fox News- ը, վկայակոչելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը կարող է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին դիմակայելու համար:
«Սաուդյան Արաբիա 12,000 զինվորական ուղարկելու մասին լուրը սուտ է, ավելի ճիշտ՝ դա կեղծ տեղեկություն է»: – գրել է ԱՄՆ ղեկավարը Twitter-ի իր էջում: