ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյա Թրամփը, մասնակցել են Սպիտակ տանը տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:
Թրամփը ողջունել է հյուրերին և հատուկ կոճակը սեղմելու հնարավորությունը ընձեռնել է կնոջը՝ Մելանյային:
ԱՄՆ ղեկավարը խոսել է բարեգործության կարևորության մասին և շնորհակալություն հայտնել ներկա գտնվող բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել զինված ուժերին, ոստիկանությանը, հրշեջներին և շտապ օգնության բժիշկներին՝ մատուցած ծառայության համար:
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 6, 2019